Մարությանի մտերիմներից ով ինչ պաշտոն է զբաղեցնում Երևանի քաղաքապետարանում՝ «Սուպերմամայի» պրոդյուսերից մինչև «պրարաբ»

Քաղաքականություն
Թավշյա հեղափոխության արդյունքում Երևանի քաղաքապետ դառնալուց հետո Հայկ Մարությանը թերևս ստիպված էր քաղաքապետարանի պատասխանատու պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց։ Հատկապես, որ «ժառանգում էր» նույն հեղափոխությամբ մերժված կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի աշխատակազմը։ Սակայն փաստ է, որ Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոններում Մարությանը նշանակել է իր նեղ շրջապատի ներկայացուցիչների՝ ոչ այնքան կոմպետենտ մասնագետների։
Սկսենք վերևից՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը քաղաքապետ Մարությանի մտերիմ ընկերն է, բացի դրանից՝ հանրահայտ «Սուպեր մամա» ֆիլմի պրոդյուսերը։ Նրա կենսագրականից մասնավորապես տեղեկանում ենք, որ մի շարք գեղարվեստական, կարճամետրաժ ֆիլմերի, երաժշտական հոլովակների ռեժիսոր և պրոդյուսեր է, ավագանու անդամ է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։
2020թ. սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ նշանակված՝ ֆինանսական գծով փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն էլ վարել է Մարությանի ստուդիայի հաշվապահական հաշվառումը։ Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն էլ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Մարությանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանի վերանորոգման աշխատանքների ղեկավարն է եղել։ Հարությունյանն, ի դեպ, ժամանակ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չէր հերքել, որ Մարությանի տան «պրարաբն» է եղել, իսկ քաղաքապետարան աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, որտեղ մինչ այդ աշխատել է որպես հիմնական միջոցների շինարարության, վերանորոգման և վերակառուցման կազմակերպման գլխավոր մասնագետ:
Քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Դավիթ Ճգնավորյանն էլ է քաղաքապետի ընկերը։ Կահույքի դիզայները, ըստ լուրերի, նույնպես մասնակցել է Մարությանի տան և ստուդիայի վերանորոգման աշխատանքներին և հենց այս հանգամանքով պայմանավորված էլ հայտնվել է քաղաքապետարանում։ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներից շատերն էլ, ըստ մեր տեղեկությունների, Մարությանի՝ մինչ քաղաքապետ եղած ժամանակների ընկերական շրջապատից են, մասնավորապես՝ «Կարգին Հաղորդում» սիթքոմի որոշ դերասաններ։
Ի դեպ, մեկ այլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ էլ ժամանակին մամուլում աղմկահարույց հրապարակումներ եղան։ Մասնավորապես նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը հայտարարել էր, որ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրի։ «Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում»,- հայտարարել էր Բեգոյանը։
Հերմինե Միքայելյան