Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանի կուսակից ավագանին ևս չի միանում Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ Չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը

Վանեցյանի կուսակից ավագանին ևս չի միանում Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ Չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը
Քաղաքականություն
16:07, 17 декабрь 2021
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի՛ լրագրողներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, վստահ եմ՝ որևէ մեկիդ համար գաղտնիք չի վերջին երեք տարվա քաղաքային անցուդարձը, մասնավորապես իմ և Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետ և ընդդիմադիր ավագանու անդամ հարաբերությունները: Ուզում եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվել մինչ այս պահը: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը: Այդուհանդերձ, չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը:

Մնացյալի մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկայում