Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդիկ եկել էին ասելու՝ մենք կանք, մեզ ոչնչացնել չի լինի, մենք միասին ենք. Ալեն Սիմոնյանը՝ դեպի Եռաբլուր 1 տարի առաջվա երթի մասին

Մարդիկ եկել էին ասելու՝ մենք կանք, մեզ ոչնչացնել չի լինի, մենք միասին ենք. Ալեն Սիմոնյանը՝ դեպի Եռաբլուր 1 տարի առաջվա երթի մասին
Քաղաքականություն
12:12, 19 декабрь 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ի դեպի Եռաբլուր երթից, որը ամեն կերպ փորձում էին խոչընդոտել նախկին իշխանության ներկայացուցիչները, և գրել.

Երբեք չեմ մոռանա այս օրը: Երբ երթի նախատեսված ժամին դուրս եկանք կառավարության շենքից, Հանրապետության հրապարակում զրնգուն լռություն էր: Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին: Հայ մարդիկ, ովքեր մեզ տեսնելով սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին: Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց: Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին: Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:

Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:

Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք: