Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հնարավոր է շուտով հանդիպեն. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հնարավոր է շուտով  հանդիպեն. Չավուշօղլու
Քաղաքականություն
14:39, 20 декабрь 2021
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հարաբերությունների կարգավորման հարցով մոտ ապագայում կարող են հանդիպել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդդին Աբդուլլահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,-  ասել է Չավուշօղլուն՝ չհստակեցնելով առաջիկա հանդիպման մանրամասները: