Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրաստ են բոլորիս բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարելով շարունակել իրենց աթոռակռիվը»․ Թալինի համայնքապետը՝ պարտված ուժերի մասին

«Պատրաստ են բոլորիս բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարելով շարունակել իրենց աթոռակռիվը»․ Թալինի համայնքապետը՝ պարտված ուժերի մասին
Քաղաքականություն
15:02, 20 декабрь 2021
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Սիրելի՛ հայրենակիցներ, Թալին աշխարհի հարգելի՛ բնակիչներ, հետևում են մնացել համայնքի խոշորացման համար ծանր ընտրությունները։

Կարծես պարզվեց ամեն ինչ, կարծես պիտի հանդարտվեին տարատեսակ կրքերը։ Կարծես հնարավորություն ենք ստացել ավագանու նորացված կազմով ու ղեկավարով լծվելու համայնքային խնդիրների լուծմանը, որոնց վրա այդքան սևեռված էինք քարոզարշավի ընթացքում ,և որոնց շուտափույթ լուծումներն էին խոստանում ոմանք։

Այսօր այդ բոլոր շռայլ խոստումների հեղինակները փորձում են քաղաքական ճգնաժամ առաջացնել մեր համայնքում, ինչի հետևանքով կխաթարվի մեր համայնքի բնակիչների բնականոն կյանքը և անհամեմատ կդժվարանա համայնքապետարանի աշխատանքը։

Փաստացի, խմբակցությունները պատրաստ են բոլորիս բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարելով շարունակել իրենց աթոռակռիվը՝ բացահայտելով, որ իրենց նպատակը բոլորովին էլ համայնքային խնդիրները լուծելը և համայնքը զարգացնելը չէր, այլ իշխանության ձեռքբերումն ու ռևանշիզմը։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամենով հանդերձ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը լծվելու սիրելի ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, չտրվելու՛ զանազան սադրանքների, տեր կանգնելու՛ մեր ազնիվ հաղթանակին։

Սիրելի՛ թալինցիներ, մենք սիրում և հարգում ենք բոլորիդ, պատրաստ ենք ծառայել բոլորիդ, ուստի ողջ համայնքին ենք կոչ անում միավորվելու համերաշխ ու բարեկեցիկ համայնք ստեղծելու գործի շուրջ։ Աստված զորավիգ մեր արդար գործին