Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարել վերջին ամիսներին. Իրանի ԱԳՆ

Իրանը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարել վերջին ամիսներին. Իրանի ԱԳՆ
Քաղաքականություն
15:36, 20 декабрь 2021
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուղիղ բանակցություններ չի վարել ԱՄՆ-ի հետ՝ հավելելով, որ որոշ հաղորդագրություններ են ստացվել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Էնրիկե Մորայի միջոցով, որոնց արագ արձագանքել են։

Նրա խոսքով՝ այսօր Վիեննայում կայացած վերջին բանակցությունների արդյունքներով երկու փաստաթուղթ է ստացվել: «Այս նոր փաստաթղթերը ներառում են Իրանի տեսակետները նախորդ տեքստերի վերաբերյալ, և մենք այժմ ունենք տեքստեր, որոնք հիմք են հանդիսանում ապագա քննարկումների համար»,- հավելել է նա:

Հարցին, թե Իրանը կգնա՞ 90 տոկոս հարստացման, եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունները ձախողվեն, Խատիբզադեն ասել է, որ Իրանը, որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, կկատարի իր պարտավորությունները՝ երաշխիքային համաձայնագրի համաձայն:

«Իրանն ավելի վաղ ընդգծել էր, որ անվտանգության համաձայնագրով նախատեսված կարգավորումները պարզապես իրավականորեն պարտադիր են Իրանի համար։ Հարստացման որակն ու մակարդակը կորոշվեն՝ ելնելով Իրանի խաղաղ միջուկային ծրագրի կարիքներից»,- նշել է խոսնակը։