Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը կայանալիք ավագանու հերթական նիստին

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը  կայանալիք ավագանու հերթական նիստին
Քաղաքականություն
21:52, 20 декабрь 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմաբկցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի երևանցիներ,

հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական  ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: 

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ  նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»։