Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը ոչ հրապարակային հանդիպում է ունեցել վարչական շրջանների ղեկավարների հետ

Հայկ Մարությանը ոչ հրապարակային հանդիպում է ունեցել վարչական շրջանների ղեկավարների հետ
Քաղաքականություն
22:32, 20 декабрь 2021
Civic.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, Հայկ Մարությանը հանդիպման է հրավիրել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին։

Առիթը, ըստ ամենայնի, իրեն անվստահություն հայտնելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունն է։  

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում այս պահի դրությամբ  վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպման մասին որևէ հաղոդագրություն զետեղված չէ։  

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: