Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղվա ավագանու նիստին կհնչեն բոլոր հարցերի պատասխաները․ Հայկ Մարության

Վաղվա ավագանու նիստին կհնչեն բոլոր հարցերի պատասխաները․ Հայկ Մարության
Քաղաքականություն
12:28, 21 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ավագանու հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները չէին ներկայացել նիստին։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը հայտարարեց չկայացած և փակված։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Պարոն Մարության, հասկանալով իրավիճակը և մոտավորապես իմանալով այն թվակազմը, որոնք չեն միացել ստորագրահավաքին, ես ուզում էի ասել, որ ինձ համար առնվազն տարակուսելի է, որ չմիացած մարդիկ այստեղ չեն, որովհետև որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, և մարդիկ, ովքեր չեն միացել և պաշտպանել են Ձեզ, ես կարծում եմ՝ հիմա պետք է այստեղ լինեին, բայց տեսնում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը հիմնական կազմով այստեղ չէ, նույնիսկ այն մասը, որը չի միացել ստորագրահավաքին»։ 
Ավագանու անդամ Վահե Գրիգորյանն էլ ընդգծեց, որ 2018թ.-ին Սերժ Սարգսյանը մտավ ԱԺ և միայն թվաքանակով՝ տեխնիկապես ընտրվեց, բայց թե ինչ եղավ հետո՝ բոլորը տեսան։ 

Իզաբելլա Աբգարյանն էլ հարց ուղղեց Հայկ Մարությանին՝ ինչո՞ւ այս ծանր պահին չեք դիմում երևանցիներին, որոնք Ձեզ ընտրել են քաղաքապետ։ 

Ի պատասխան ավագանու անդամի հարցի՝ Հայկ Մարությանն ասաց, որ այդ հարցը նիստի օրակարգում չի, և քանի որ վաղը նիստ կա, բոլոր հարցերի պատասխանները կհնչեն վաղը։