Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է առաջարկվում նոր Ընտրական օրենսգրքով․ բարեգործությունը կարգելվի, կհանվի ռեյտնիգային համակարգը

Ի՞նչ է առաջարկվում նոր Ընտրական օրենսգրքով․ բարեգործությունը կարգելվի, կհանվի ռեյտնիգային համակարգը
Քաղաքականություն
17:27, 11 март 2021

ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Նախագծով առաջարկվում է սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ ռեյտինգայինի փոխարեն,  կուսակցական ցուցակների հիման վրա՝ վերացնելով տարածքային ցուցակները: 

Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցության դեպքում` 4%, երկու կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8% տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9%, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10% կողմ քվեարկված քվեաթերթիկներ։ 

Առաջարկվող փոփոխություններով, մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունն ստացած կուսակցությունը կամ դաշինքը, երբ քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն/դաշինք 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս ուժերի հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Նախագծով արգելվում է թեկնածուի, կուսակցության/դաշինքի անդամի կամ նրանց լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան ներքո ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ, թեկնածուներին խորհրդանշող՝ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող նվերներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը  կամ որևէ անձի կողմից բարեգործության հետ ﬕաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը։ 

Նաեւ առաջարկվում է՝ խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը կուսակցությունների համար նվազեցնել ՝ սահմանելով 7.5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար նախատեսվում է կրկնապատկել ընտրական գրավի չափը՝ սահմանելով 15 մլն դրամ։ Նոր օրենսգրքով  նախընտրական հիմնադրամին մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր կլինեն նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը։