Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն բարեփոխումները, որը մենք սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի. Հրաչյա Սարգսյան

Այն բարեփոխումները, որը մենք սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի. Հրաչյա Սարգսյան
Քաղաքականություն
17:06, 22 декабрь 2021
Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո Հրաչյա Սարգսյանը կարճ ելույթ ունեցավ և ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին՝ համատեղ աշխատանքի համար։ 

«Այս երեք տարիների ընթացքում սկսել ենք տարբեր բարեփոխումներ՝ տարբեր ոլորտներում, և իմ պատասխանատվությունն եմ հայտնում, որ այն բարեփոխումները, որը մենք սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի, և գրանցելու ենք նորանոր հաջողություններ, որպեսզի կարողանանք ՀՀ-ի  ամենամեծ բնակչություն ունեցող Երևան համայնքի բնակիչներին ապահովել պատշաճ միջավայր՝ բնակվելու Երևան քաղաքում»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց իրեն վստահություն հայտնելու համար և կարծում է՝ այս երկու տարիների ընթացքում այն քվեով, որն իրեն տրամադրվել է, հնարավորություն կունենա իրագործելու այն բոլոր ծրագրերը, որը իրենց քաղաքական ծրագրում ներառել էին։