Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Քաղաքականություն
17:48, 22 декабрь 2021
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։