Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախագահի հրավերն ուղղված է ՀՓՇ-ին,բայց նույն ռեյտինգն ունեցող մյուս արտախորհրդարանական ուժերին՝ոչ » ․ Բորիս Նավասարդյան

«Նախագահի հրավերն ուղղված է ՀՓՇ-ին,բայց նույն ռեյտինգն ունեցող մյուս արտախորհրդարանական ուժերին՝ոչ » ․ Բորիս Նավասարդյան
Քաղաքականություն
18:43, 11 март 2021
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է ․

«Ի՞նչ հիմնավորում կարող են բերել քաղաքական ուժերը մերժելով ՀՀ նախագահի հրավերը հանդիպել ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Տարբերակ 1՝ համարում են, որ կարող են ինքնուրույն ներկա վիճակից երկիրը հանել՞․․․ Պատրանք է՝ հանող էին, գոնե մի հարց լուծած կլինեին, բայց իրականում խնդիրները միայն խորանում են։ Տարբերակ 2՝ հրավիրողի նկատմամբ վերապահումներ ունեն։ Բայց այլ միջնորդ պատկերացնո՞ւմ եք։ Եթե այո, անունը տվեք։ Չեք կարող տալ։ Ուրեմն, էլ ով, եթե ոչ երկրի նախագահը, պիտի այդ գործառույթը իրականացնի։ Տարբերակ 3՝ ճգնաժամի հաղթահարումը հրաժարվողների շահերից չի բխում։ Սա միակ իրական բացատրությունն է, կարծես, որից պետք է բխի նաեւ հանրության վերաբերմունքը այդպիսի դիրքորոշում ունեցողներ նկաըմամբ։

Ինքս վերապահում ունեմ միայն առաջարկվող ձեւաչափի նկատմամբ։ Օրինակ, ինչո՞ւ, բացի խորհդարանական կուսակցություններից, "Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին" (պետք է հասկանալ, մի քանի հոգու) հրավերն ուղղված է, բայց այլ քաղաքան ուժերին, որոնք, ըստ IRI-ի վերջին հարցման, քաղաքացիների կողմից մոտավորապես նույն աջակցությունն են վայելում՝ ոչ։ Կարծում եմ, պետք է մեկ այլ սկզբունք կիրառվեր հանդիպման ձեւաչափը ընտրելու համար։ Սակայն դրանք քննարկելի հարցեր են, կարեւորը ինչ-որ կառուցողական գոր՛ընթաց սկսելն է»։