Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ, հանդիպել ԱՀ ղեկավարության հետ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ, հանդիպել ԱՀ ղեկավարության հետ
Քաղաքականություն
11:15, 23 декабрь 2021
Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն այցելել է Արցախ:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական «France Télévisions» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ժուլիեն Նենին, Պեկրեսի այցը կայացել է դեկտեմբերի 22-ին:

«Վալերի Պեկրեսն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական առաջնորդների հետ», — գրել է նա Twitter-ի իր միկրոբոգում։

Լրագրողի խոսքով ՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, ներառյալ France TV-ն ՝ անվտանգության նկատառումներով: