Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դավիթ Մինասյան դաշինք»-ը կդիմի դատարան, որպեսզի դատական կարգով հարցը կարգավորվի և համայնքային համերաշխությունը չխաթարվի Փարաքարում․ Սուրեն Սահակյան

«Դավիթ Մինասյան դաշինք»-ը կդիմի դատարան, որպեսզի դատական կարգով հարցը կարգավորվի և համայնքային համերաշխությունը չխաթարվի Փարաքարում․ Սուրեն Սահակյան
Քաղաքականություն
15:07, 23 декабрь 2021
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ Փարաքարում ստեղծված իրավիճակը լայն հանրության համար անհասկանալի ա թվում, ներկայացնեմ իրողությունները։

Խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցել են 3 թեկնածու, որոնց առաջադրել են ՔՊ, Ապրելու երկիր և ՔՈ+Արդարություն կուսակցությունների կողմից առաջադրված «Դավիթ Մինասյան» դաշինքը։ Արդյունքներով ավագանու մանդատները բաշխվել են համապատասխանաբար՝ 6 մանդատ (ՔՊ), 10 մանդատ (ԱԵ) և 5 մանդատ (ԴՄԴ)։ Ավագանու առաջին նիստի ժամանակ, երբ պետք ա համայնքի ղեկավար ընտրվեր, իրենց հավակնությունների մասին հայտնել են երկու թեկնածու՝ Դավիթ Մինասյանն ու ԱԵ թեկնածուն (անունը չգիտեմ, էական էլ չի)։ Նիստը վարողը՝ ԱԵ ներկայացուցիչը վկայաբերել է ինչ-որ կասկածելի նորմ, ըստ որի իբր թեկնածությունը պետք է ներկայացվի թղթով, խմբակցության կողմից, համայնքապետի կնիքով (որոնք դեռ չկան էլ)։ Դավիթ Մինասյանին առաջադրող ավագանիները ընդմիջում են խնդրել, որ իրավիճակի մեջ հստակություն մտցնեն և թղթերը կարգավորեն։ Մինչ ամեն ինչ կկարգավորվեր, ԱԵ 10 անդամները փոքրամասնությամբ «ընտրել են» իրենց թեկնածուին։ Ընդմիջման ավարտից հետո, ավագանու մեծամասնությունը՝ մնացած 11 հոգին, օրենքի պահանջին համապատասխան, ընթացակարգով ընտրել են այլ թեկնածուի։ Այսօր պետք է տեղի ունենար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը, որը, սակայն, ուղեկցվել է հանրահավաքով։ Փոխանակ համախմբվեն ու համայնքի խնդիրները միասնական լուծեն, մարդիկ գերադասում են հակադրություններն ու զոռբայություն հիշեցնող երևույթները, համայնքներն իրար դեմ տրամադրելը։ Չնայած օրենքի տեսանկյունից ամեն ինչ նորմալ ա, բայց «Դավիթ Մինասյան դաշինք»-ը որոշել ա հետաձգել երդմնակալության արարողությունը՝ դիմելով դատարան, որպեսզի դատական կարգով հարցը կարգավորվի և որպեսզի համայնքային համերաշխությունը չխաթարվի։ Ինչ խոսք, անվայել իրավիճակ ա, հաշվի առնելով նաև համապետական համատեքստը։ Շոուների սիրահար մարդկանց պակաս չկա, կարծես։