«Կիսում եմ նրանց զգացմունքները՝ Ադրբեջանի կողմից սպանված հազարավոր հայերի համար». Մարսելի փոխքաղաքապետ

Քաղաքականություն
Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ և Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին և «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետյոյին Արցախ այցելելու և նրանց համոզմունքների համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Վալերի Պեկրեսին և Բրունո Ռետյոյին Արցախ կատարած իրենց այցի համար և ողջունում եմ նրանց համոզմունքները։ Սա համամարդկային նշանակության գործ է, պայքար մեր քաղաքակրթության համար։ Ես կիսում եմ նրանց զգացմունքները՝ Ադրբեջանի կողմից սպանված հազարավոր հայերի համար»,- իր գրառման մեջ նշել է տիկին Բուայեն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վալերի Պեկրեսը դեկտեմբերի 22-ին այցելել է Արցախ, հանդիպել տեղի քաղաքական առաջնորդների հետ:
Սյուզի Սիրականյան