Արմեն Ղևոնդյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին

Քաղաքականություն
ՀՀ ԱԳՆ-ից փոխանցում են, որ մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
«Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն և այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Իմանբաևը պատրաստակամություն հայտնեց գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-ղազախական օրակարգի ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը, տնտեսության ոլորտում գործընկերության զարգացման հեռանկարներին, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերի առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրությունում: