Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Բադասյանն Արցախում պաշտոն կստանա

Վահան Բադասյանն Արցախում պաշտոն կստանա
Քաղաքականություն
19:38, 11 март 2021
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իրեն պաշտոն է առաջարկվել Արցախի կառավարությունում։ Նրա խոսքով՝ դա կառնչվի Արցախի անվտանգության, պաշտպանության և փախստականների վերադարձման հարցերին։ 

«Եղել է նման պայմանավորվածություն, որ ես ստանձնեմ այդ պարտականությունը»,- ասաց նա և ավելացրեց․ «Այսպիսի ծանր պայմաններում դա պարտականություն է․ Դուք պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ է նշանակում շրջապատված թուրքերով ապրել և դեռ մի հատ էլ ուրախանալ պաշտոնով»։

Մեր հարցին, թե կոնկրետ ինչ պաշտոնի է նշանակվելու, Վահան Բադասյանը պատասխանեց․ «Ճշտել ենք ձևաչափը համագործակցության, հիմա ենք հանդիպելու կոնկրետ այդ հարցը քննարկենք»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել էր «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ Վահան Բադասյանի գլխավորությամբ:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Արայիկ Հարությունյանը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն Վահան Բադասյանին ձերբակալել էր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել զենքի միջոցով։ 

Այնուհետեւ Բադասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գեղամ Ադյան