Քաղաքացիակենտրոն
լրատվություն

21 հոգանոց ավագանու մեջ 10 հոգով «համայնքապետ» ընտրելը իշխանության զավթում է. Պապոյանը՝ Փարաքարի իրավիճակի մասին

21 հոգանոց ավագանու մեջ 10 հոգով «համայնքապետ» ընտրելը իշխանության զավթում է. Պապոյանը՝ Փարաքարի իրավիճակի մասին
Քաղաքականություն
18:17, 23 декабрь 2021
21 հոգանոց ավագանու մեջ 10 հոգով «համայնքապետ» ընտրելը իշխանության զավթում է, իսկ հետո թամաշա կազմակերպելը՝ խեղկատակություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Փարաքարում ստեղծված իրավիճակին: 

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ էր:

Հիշեցնենք, որ ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի պնդմամբ՝ «Ապրելու երկիրը» ընդմիջման պահին է արել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ: «Ապրելու երկիրն» էլ հակառակն է պնդում, թե ներկա են եղել, և ամեն բան օրինական է:

Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հատել 50+ տոկոսի շեմը: