Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանը շարունակում է լինել «Իմ քայլը» խմբակցության անդամ

Հայկ Մարությանը շարունակում է լինել  «Իմ քայլը» խմբակցության անդամ
Քաղաքականություն
18:43, 23 декабрь 2021
Հայկ Մարությանը թեեւ այլեւս Երեւանի քաղաքապետը չէ, սակայն շարունակում է լինել իրեն անվստահություն հայտնած «Իմ քայլը»  խմբակցության անդամ,  վայր չի դրել նաեւ ավագանու անդամի մանդատը։ «Այս պահին նման դիմում  չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց  խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ 

Նշանակում է՝ Մարությանը, եթե որոշի վայր չնդել մանդատը,  կարող է շարունակել մասնակցել ավագանու աշխատանքներին  ավագանու անդամի կարգավիճակով, ինչը թույլ է տալիս Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը։ 

Հավելենք նաեւ, որ ըստ նույն օրենքի՝ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ: