Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը տարեսզբին կստանձնի իր պարտականությունները

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը տարեսզբին կստանձնի իր պարտականությունները
Քաղաքականություն / Տարածաշրջան
20:49, 23 декабрь 2021
Թուրքիայում ԱՄՆ-ի  նորանշանակ դեսպան Ջեֆ Ֆլեյքին  հունվարի 7-ից կստանձնի իր պարտականությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարմագրեր հանձնելուց հետո: Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սենատը միաձայն հաստատել էր նրա առաջադրումը: 

Ֆլեյքը նախկին սենատոր է և 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը, ավելի վաղ՝ 2001-ից ի վեր կոնգրեսական էր Ներկայացուցիչների պալատում։

Թուրքական աղբյուրը նշում է, որ  Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։ ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։