Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապրելու երկիրը» փորձում է շառլատանությամբ ապացուցել, որ ավագանու 10 անդամի ձայն ստացած թեկնածուն հաղթել է ավագանու 11 անդամի ձայն ստացած թեկնածուին

«Ապրելու երկիրը» փորձում է շառլատանությամբ ապացուցել, որ ավագանու 10 անդամի ձայն ստացած թեկնածուն հաղթել է ավագանու 11 անդամի ձայն ստացած թեկնածուին
Քաղաքականություն / Հայաստան
21:45, 23 декабрь 2021
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի անգամ էլ հնարավորինս հստակ արձանագրենք Փարաքարում տեղի ունեցողը և Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի պատկերացումները քաղաքականության ու ժողովրդավարության մասին․  

«Ապրելու երկիրը» ընտրությունների արդյունքում ստացել է 10 մանդատ, ՔՊ-ն և Դավիթ Մինասյանը դաշինքը միասին՝ 11:  

«Ապրելու երկիրը» փորձում է, բառիս ուղիղ իմաստով, շառլատանությամբ ապացուցել, որ ավագանու 10 անդամի ձայն ստացած թեկնածուն հաղթել է ավագանու 11 անդամի ձայն ստացած թեկնածուին։

Իհարկե, չեմ էլ խոսում էն մասին, որ «Ապրելու երկիր» ի թեկնածուն 30 տարի համայնքը ղեկավարած համայնքապետի որդին է, նախկին համայնքապետն էլ, ադաթի համաձայն, անցնում է համայնքի բյուջեն ուտելու հետ կապված քրեական գործերով։ Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ երկիր են ուզում կառուցել Մեսրոպն ու Մանեն, բայց խիստ կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկը բացի իրենցից պատրաստ է այդպիսի երկրում ապրելու»։