Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե հայկական բեռներն Ադրբեջանով չանցնեն,ապա ադրբեջանական բեռները ՀՀ-ով չեն անցնի․ Նիկոլ Փաշինյան

Եթե հայկական բեռներն Ադրբեջանով չանցնեն,ապա  ադրբեջանական բեռները ՀՀ-ով չեն անցնի․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21:17, 24 декабрь 2021
«Եթե բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովված չլինի, բեռնափոխադրումներ չեն իրականացվի»,- այս առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե որքան կարժենա Ադրբեջան–Նախիջևան երկաթուղու շինարարությունը հայկական հատվածում, և եթե Հայաստանի համար վերաբացվի երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով, արդյոք երաշխավորված կլինի՞ բեռնափոխադրումների անվտանգությունը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նա նշեց, որ եթե այդ պայմաններում, ենթադրենք, հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ապա ադրբեջանական բեռները հայկական տարածքով չեն անցնի: «Բնականաբար, երբ որ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ենք ունենում նաև դա: Պատկերացրեք` ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ երկաթուղի բացենք և դա չօգտագործվի: Եվ այստեղ հարց կառաջանա` բա այդքան ներդրումները ինչո՞ւ արվեցին»,- նշեց  վարչապետը:
 
Ինչ վերաբերում է երկաթուղու շինարարության արժեքի վերաբերյալ գնահատականներին` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախնական տվյալներով  երկաթուղու շինարարության արժեքը կազմում է 200 միլիոն դոլար, բայց այն ավելի կհստակեցվի նախագծերի և նախահաշիվների պատրաստ լինելու պարագայում՝ հավելելով, որ այդ բոլոր թվերը շատ մոտավոր են։