Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագնեսա Խամոյանը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին Civic.am-ի հարցերից․ ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել են «ընտրված» լրատվամիջոցներ

Ագնեսա Խամոյանը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին Civic.am-ի հարցերից․ ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել են «ընտրված» լրատվամիջոցներ
Քաղաքականություն
11:29, 27 декабрь 2021
Պարբերաբար խոսքի ազատությունից և լրագրողների իրավունքներից դժգոհող և տարատեսակ հայտարարություններ անող ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որին մասնակցելու համար նույն դաշինքը հավատարմագրել է «ընտրված» լրատվամիջոցների: 

Ասուլիսին մասնակցելու համար Civic.am-ը այսօր առավոտյան կապ էր հաստատել ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վարող Ագնեսա Խամոյանի հետ` ասուլիսին մասնակցության հավատարմագրման հարցերով, սակայն տիկին Խամոյանը հայտարարեց, որ մեր լրատվամիջոցը չի կարող հավատարմագրվել. «Civic.am-ը ՔՊ-ի հարևանությամբ է գործում, այդտեղ աշխատող լրագրողներից Վովան էլ ավագանու թեկնածու է եղել, Civic.am-ը լրատվամիջոց չէ, որ հավատարմագրենք»,-արձագանքեց պատգամավորը:

Եվ սա ասում է մի նախկին լրագրող, որն իր լրագրողական կյանքն անցկացրել է կուսակցական մամուլում՝ դաշնակցական «Երկիր» կայքում՝ դառնալով դրա խմբագիրը։ Ի դեպ, «Երկիր»-ը գտնվում է ոչ թե ՀՅԴ-ի հարևանությամբ, այլ հենց կուսակցության գրասենյակում։ 
Իսկ Խամոյանի լրագրողական անցյալի միակ ձեռքբերումը «5-րդ ալիք»-ի եթերում Քոչարյանին ատամներով պաշտպանելն ու նրան հաճելի հարցեր տալն էր՝ ներգրավվելով Քոչարյանի նախընտրական ցուցակում։