Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3» հարթակը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը. Բայրամովը

«3+3» հարթակը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը. Բայրամովը
Քաղաքականություն
14:17, 27 декабрь 2021
«3+3»  ձևաչափով հարթակը կնպաստի տարածաշրջանային մակարդակով հարաբերությունների զարգացմանը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Report-ը։

Նախարարը նշել է, որ չնայած բոլոր երկար քննարկումներին, դեկտեմբերին կայացել է 3+3 հարթակի առաջին հանդիպումը, թեև Վրաստանը չի մասնակցել։

«Թեև Վրաստանը չի մասնակցել, որոշվել է Թբիլիսիին տեղեկացնել քննարկումների արդյունքների մասին», - ասել է նա, հավելելով, որ ակնկալվում է՝ նման ձևաչափի ստեղծումը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում տրանսպորտի և անվտանգության ոլորտի զարգացման վրա։