Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անպայման մասնակցելու ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին.Ռոբերտ Քոչարյան

Անպայման մասնակցելու ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին.Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
17:23, 27 декабрь 2021
Անպայման մասնակցելու ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.

«Եթե լինեն ընտրություններ, գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Երևանում պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն.

«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե մի քիչ վստահություն ունենային, որ կհաղթեն Երևանում։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և մայրաքաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչն արեցին Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ, միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել», ասաց երկրորդ նախագահը: