Լևոն Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Քաղաքականություն
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում այսօր ի թիվ այլ հարցերի ընդգրկված էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու արտահերթ նիստում առաջարկեց քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:
«Լևոն Հովհաննիսյանը բավականին մեծ բանկային փորձ ունի, ֆինանսական ոլորտում ունի մեծ հաջողություններ, տարբեր պաշտոններ է ունեցել»,- ասաց քաղաքապետը:
Ընտրության արդյունքում 37 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայներով Լևոն Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: