Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեց

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեց
Քաղաքականություն
13:37, 28 декабрь 2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել՝ կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Նշվում է, որ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Րոպեներ անց նիստը ավարտվեց։

«Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նիստը համարում ենք ավարտված», – հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նախորդ նիստին Քոչարյանը հայտարարել էր, որ եթե հնգօրյա ժամկետում ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեն, դա կանի իշխանությունը։

«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի՝ տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակիցը ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Իշխող խմբակցությունը իրավասու է արդեն ինքը թեկնածու առաջադրել։ «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չի առաջադրել, դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել։ Ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը կփորձի կոնսենսուսի հասնել իշխող խմբակցության հետ և կներկայացնեն մեզ հնարավոր տարբերակներ։ Հակառակ դեպքում՝ կանոնակարգ օրենքը տալիս է հստակ իրավական լուծումներ և այդ դեպքում իշխող խմբակցությունը ինքն է որոշելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,-նշել էր Քոչարյանը։