Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիսի ավագանին համայնքապետ է ընտրել Ահարոն Խաչատրյանին

Վարդենիսի ավագանին համայնքապետ է ընտրել Ահարոն Խաչատրյանին
Քաղաքականություն
20:15, 30 декабрь 2021
Վարդենիսի ավագանու նիստում, որին մասնակցել են միայն ընդդիմադիր անդամները, ղեկավար է ընտրվել ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը:

Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվարկել 14 պատգամավոր:

«Միասնական Վարդենիս» խմբակցությունից հայտարարել են, որ պաշտպանելու են Խաչատրյանի թեկնածությունը:

Ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրությանը չեն մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները: ՔՊ-ից նշել էին, որ ավագանու նիստը պետք է տեղի ունենար ժամը 11:00-ին, այն չի կայացել, ժամը 12:00-ին էլ նիստը չի կայացել, այսինքն նիստը պետք է կայանար հաջորդ օրը: Սակայն ավագանու ընդդիմադիր 14 անդամները նիստ են անցկացրել, ընտրել համայնքի ղեկավար: ՔՊ-ից  սա համարեցին անօրինական: