Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեք մանդատները դնենք և գնանք նոր ընտրության. Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն՝ ընդդիմությանը

Եկեք մանդատները դնենք և գնանք նոր ընտրության. Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն՝ ընդդիմությանը
Քաղաքականություն
19:31, 03 январь 2022
Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն այսօր համայնքապետարանում հանդիպել է իր աջակիցների հետ.գրում է Փաստինֆոն:

Նա ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատուրյան» խմբակցություններին առաջարկել է վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել.

«Ընդդիմությունը խաբելով է ձայներ հավաքել, եկեք բացեիբաց, բաց ճակատով գնանք ընտրության: Մեր թիմը ամուր կանգնած է, մեր ձայները կորած չեն և մենք պայքարի արդյունքը կտեսնեք շատ մոտ ապագայում,-ասաց Արամ Մելքոնյանը:

Վերջինս պնդել է, թե ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին խաբել են, իբր աջակցում են «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի ձայներ ստանան:

«Մեր կուսակցության ձայները «ջարդեցին», մարդիկ ստի և վախի մթնոլորտում գնացին և ընտրեցին նրանց, բայց հաղթողը ՔՊ-ն է»,-ասաց Արամ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում ՔՊ-ն ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր խմբակցություններն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել:

Դեկտեմբերի 30-ի Վարդենիսի ավագանու նիստի ժամանակ, թեև ՔՊ-ն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել համայնքապետի ընտրությանը, բայց ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները՝ 14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: