Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանձնաժողովի արտահերթ նիստը 1 րոպե է տևել, ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել․ տեսանյութ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ հունվարի 4-ին, արտահերթ նիստ է գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ թեկնածու առաջադրելու իրավունքը իշխող խմբակցությանն է անցել, սակայն խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել։

Քոչարյանը փակեց նիստը՝ նշելով, որ սա օրակարգի միակ հարցն էր։ Նիստին, Անդրանիկ Քոչարյանի հետ միասին, մասնակցում էր 4 պատգամավոր, այն տևեց 1 րոպե։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ նշված պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն վերջինս չի ընտրվել, իսկ ընդդիմադիր խմբակցությունը հրաժարվել է այլ թեկնածու առաջադրելուց։