Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան

Կառավարության որոշմամբ Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան
Քաղաքականություն
18:41, 04 январь 2022
Կառավարության հունվարի 4-ի որոշմամբ Արարատի մարզի Վեդի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան։

Կառավարության որոշմամբ վաղաժամ դադարեցվել են հիշյալ համայնքի ավագանու լիազորությունները։ ՀՀ ԿԸՀ-ին առաջարկվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում անցյալ տարի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։