Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան և ԱՄՆ-ը կրկին կքննարկեն F-35 կործանիչների հարցը

Թուրքիան և ԱՄՆ-ը կրկին կքննարկեն F-35 կործանիչների հարցը
Քաղաքականություն / Աշխարհ
22:25, 04 январь 2022
Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչները տարեսկզբին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կքննարկեն F-35 կործանիչների հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումն ամերիկյան կողմին, սպասում ենք արդյունքների»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին։ ԱՄՆ-ը չեղյալ էր հայտարարել 2007 թ. հունվարին Թուրքիայի հետ ստորագրած համատեղ հուշագիրը F-35-երի մատակարարման մասին, երբ Թուրքիան գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ը հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էր ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։ Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ F-35-ի մատակարարման ծրագրից դուրս մնալուց հետո ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ գնել։