Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը

Գերմանիան դադարեցրել է Ալմաթիում իր հյուպատոսության աշխատանքը
Քաղաքականություն / Աշխարհ
19:18, 06 январь 2022
Գերմանիան՝ կապված Ղազախստանում ստեղծված իրավիճակի հետ, դադարեցրել է Ալմա-Աթայում հյուպատոսության աշխատանքը, իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այնտեղ մեկնելուց։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս պահին Ալմա Աթայում հակաահաբեկչական գործողություն է ընթանում. ասվում է հաղորդագրությունում: