Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Քաղաքականություն
18:42, 07 январь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից և քննարկել երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: