Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. Յենս Ստոլտենբերգ
Քաղաքականություն
21:57, 07 январь 2022
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և անհանգստացած ենք տեղի ունեցածով: Անհրաժեշտ են զսպվածություն, բռնության դադարեցում, մարդու իրավունքների պահպանում», - ասել է նա: