Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկաևն առաջարկել է Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել

Տոկաևն առաջարկել է Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել
Քաղաքականություն
15:01, 08 январь 2022
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկարատև հեռախոսազրույց է ունեցել. այս մասին տեղեկացնում են Կրեմլից:

Առաջարկ է հնչել ՀՀ-ի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է տեսակոնֆերանս անցկացնել առաջարկը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ղազախստանի նախագահը  տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն գնում է դեպի կայունացում։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։