Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Փաշինյան

Հայկական կողմը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Փաշինյան
Քաղաքականություն
15:46, 08 январь 2022
Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում առկա իրավիճակը, որը հանդարտվելու միտում ունի. տեղեկացնում են Կրեմլից:

Աջակցություն է հայտնվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին` առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի այս միջոցառումը։

Հիշեցնենք, որ մինչ այս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ ու հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու իր մտադրության մասին: