Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը
Քաղաքականություն / Աշխարհ
21:51, 11 январь 2022
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը առաջիկա օրերին ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման վերաբերյալ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։
«Մենք հաշվի ենք առել Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի դուրսբերման մասին: Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները հավատարիմ են Ղազախստանի ինքնիշխանությանը»- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

«Անհրաժեշտ է երկխոսություն սկսել, որպեսզի լարվածությունը թուլանա: Մենք շարունակելու ենք աչալուրջ հետևել հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պահպանմանը», - ասել է նա։