Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի հունվարի 13-ին

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի հունվարի 13-ին
Քաղաքականություն / Աշխարհ
19:32, 12 январь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնէդդինովը՝ հավելելով, որ նիստի մասնակիցները քննարկելու են ՀԱՊԿ-ում խաղաղարար գործողության ընթացքը:

Տեսակոնֆերանսին մասնակցելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը: