Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ
Քաղաքականություն / Աշխարհ
20:48, 12 январь 2022
ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով: Այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:

«Մենք հավատում ենք երկխոսությանը: Մեզ հարկավոր է առարկայական երկխոսություն»,- ասել է նա: