Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին
Քաղաքականություն
20:19, 12 январь 2022
Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊԿ-ից:

«ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կորոշվի հունվարի 13-ին կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի ընթացքում:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի թղթակցին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ Ղազախստանից խաղաղապահ ուժերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ից ու կշարունակվի 10 օր: