Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռաֆիկ Անդրեասյանն այլևս Ուրցաձորի համայնքապետը չէ․ նրա լիազորությունները դադարել են

Ռաֆիկ Անդրեասյանն այլևս Ուրցաձորի համայնքապետը չէ․ նրա լիազորությունները դադարել են
Քաղաքականություն
11:51, 14 январь 2022
Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշումներով՝ երեկ նշանակվեցին  Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ։ 

Նշենք, որ որոշումներից մեկով էլ Ուրցաձոր բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել Նուշիկ Մարտիրոսյանը, իսկ մինչ այդ համայնքը ղեկավարում էր Ռաֆիկ Անդրեասյանը, որը նախորդ տարվա ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվել էր որպես «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու։ Նշենք նաև, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջով պարբերաբար ատելություն ու վիրավորանք է տարածում ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես, վարչապետի հասցեին։

Հիշեցնենք նաև, որ Ռաֆիկ Անդրեասյանը 2020 թվականին վարչապետի հրաժարականի պահանջով փորձել էր փակել ճանապարհը, ինչից հետո բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։

Իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ նաև մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1996 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ուրցաձոր գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը, Սահմանադրության, «Հողային օրենսգրքի և Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: