Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկներ ունի. Լավրով

Երեւանը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկներ ունի. Լավրով
Քաղաքականություն
16:22, 14 январь 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանը նոր առաջարկներ ունի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի ստեղծման հետ կապված։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով 2021 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովն ասել է.

«Երեկ եմ զրուցել հայաստանցի գործընկերոջս հետ, ով նոր առաջարկներ ուներ: Դրանք կփոխանցենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես կարելի է հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատեցնել»։

«Հանձնաժողով ստեղծելու համար պետք է պայմանավորվել՝ ինչ պայմաններով։ Այս պայմանները ներկայում քննարկվում են։ Կան հակասություններ։ Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել եւ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք առայժմ չհամաձայնեցված են մնում»,- հավելել է Լավրովը։

Աղբյուր՝ mediamax.am