Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՓՇ-ն ուշացել էր Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ փակելու համար

ՀՓՇ-ն ուշացել էր Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ փակելու համար
Քաղաքականություն / Հայաստան
14:30, 13 март 2021
Հայրենիքի փրկության շարժումն այսօր ծրագրել էր բողոքի ակցիա անցկացնել  ԱԳՆ-ի առաջ՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ, քանի որ այսօր նախատեսված էր Փաշինյանի այցը՝ ՀՀ ԱԳՆ։

Սակայն մինչ ցուցարարները կհավաքվեին ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ, Փաշինյանն արդեն ԱԳՆ շենքում էր: Բնականաբար Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումը արտգործնախարարությունում կայացավ առանց որևէ խոչընդոտի։

Ցուցարարներից մեկը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանի հանդիպումը 12:30-ին էր նախատեսված, սակայն նա ավելի վաղ է ժամանել հանդիպմանը՝ որակելով դա խուճապի դրսևորում: