Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Միսակ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Միսակ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Քաղաքականություն
16:59, 15 январь 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 13-ին ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն է ստորագրել։

Դրանում ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Միսակ Սարգսյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։