Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման նախագծերը միջոց են զբոսաշրջային գրավչության բարձրացմանը․ Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ողջունելի է․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն մարդիկ, ովքեր ասում են, որ ճիշտը հրաժարվելն է Նոր տարվա միջոցառումներից, Անկախության տոնը շքեղ նշելուց...և այդ շարքում այս արձանի նման նախագծերի իրագործումից` համարելով, որ այդ միջոցները ճիշտ է ուղղել վիրավոր զինծառայողների բուժմանը, բանակին ...կարծում եմ` չեն պատկերացնում, որ պետության, անհատի կողմից տարբեր թիրախային խմբերի անհրաժեշտ բավարար միջոցները տրամադրելու մեխանիզմը չի կատարվում այդպես պարզունակ...

Նման նախագծերը միջոց են զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, ինչը, ի վերջո, հասարակությանը հուզող հարցերի լուծման համար բյուջեում կարող են գեներացնել այնքան միջոցներ մուլտիպլիկատիվ էֆեկտով, որոնք անգամներ ավել կլինեն այդ պրոեկտների սկզբնական ներդրումներից.....

Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ողջունելի է...