Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ ՔՊ նոր պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանը երդվեցին. Տեսանյութ

Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ նիստի ժամանակ ԿԸՀ-ն ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին կարգը։

ՔՊ ցուցակից Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը համալրեցին ԱԺ կազմը և երդվեցին։ 

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին վայր էին դրել պատգամավորական մանդատները։

Սեդրակ Թևոնյանը նշանակվել է Արարատի մարզպետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը Արագածոտնի մարզպետ։