Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը համարում եմ քաղաքական, փորձ ունեցող մարդու մտքերը պետք է հետևության առիթ դառնան․ Խաչատուր Սուքիասյան

Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը համարում եմ քաղաքական, փորձ ունեցող մարդու մտքերը պետք է հետևության առիթ դառնան․ Խաչատուր Սուքիասյան
Քաղաքականություն
12:39, 17 январь 2022
«Ես շատ հարգում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, և իր հայտարարությունը դիտարկում եմ, որպես քաղաքական հայտարարություն։ Նա շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել և իր տեսակետն ունի։ Բայց հաշվի առնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում Հայաստանը քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ ունեցել է և ունի, շատ լավ մտքի տեր մարդ է, բայց համարում եմ քաղաքական»,- այսօր լրագորղների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 

Թե նպատակը որն է Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարության՝  պատգամավորը նշեց, որ չի կարող ասել․ «Նա ՀԱԿ-ի ղեկավարն է, հետևաբար հնարավոր է արտահայտվի այնպես ինչպես իր թիմն է մտածում։ Ընդհանրապես ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է հետևության առիթ դառնան»,-հավելեց նա։

Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական կյանիքն ու ասել․ «1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2. Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3. Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4. Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է: 5. Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն:
Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»։