Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա ինչո՞վ պետք է մեկնեի Մոսկվա. ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, նոր գնայի՞.Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ընդդիմադիր պատգամավորներին

Բա ինչո՞վ պետք է մեկնեի Մոսկվա. ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, նոր գնայի՞.Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ընդդիմադիր պատգամավորներին
Քաղաքականություն
12:48, 17 январь 2022
Այս գործընթացում Թուրքիան և Հայաստանը գործուղել են հատուկ ներկայացուցիչների, ոչ թե բանագնացների։ Հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, այսինքն՝ ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ես ինչպես հանդիսանում էի ԱԺ փոխնախագահ, հիմա էլ շարունակում եմ հանդիսանալ, բայց իրականացնում եմ նաև հատուկ ներկայացուցչի գործառույթը, որն ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպմանը։

Անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքների՝ ինչու՞ է ԱԺ բյուջեի հաշվին մեկնել Մոսկվա, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց.
«Բա ինչո՞վ պետք է մեկնեի, ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, գնայի՞։ Հարցնում եք ինչու՞ եմ ԱԺ-ի բյուջեով մեկնել, ինչու ԱԺ-ն առանձին կառույց է, որը պետության հետ կապ չունի՞»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց նաև Գեղամ Մանուկյանին՝ ինչու՞ է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցչների հանդիպմանը թուրք բանագնացը դրոշով մեքենայով գալիս, հայկական կողմը՝ ոչ:

Ռուբինյանը պարզաբանեց՝ մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, երկու ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ փոխարտգործնախախարի հետ, որին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է եղել:

Ռուբեն Ռուբինյանը նաև պնդեց, որ մինչ այս պահը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում չի եղել մի իրադարձություն, որի մասին ԱԳՆ-ն չի տեղեկացրել հանրությանը: